Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաշինյանին մանկության տարիներին հաճախ են ծեծել և տեղին են ծեծել». ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆ

«Փաշինյանին մանկության տարիներին հաճախ են ծեծել և տեղին են ծեծել». ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆ

18:08 | 11.08.2020 | Քաղաքականություն

Թավշյա հեղափոխականների հանդեպ ատելությունը  ոչ միայն հայաստանյան այլև ռուսաստանաբնակ հայ մշակույթի գործիչների կողմից է:  Ամեն ինչ եղավ հակառակը: Մարդիկ ոնց ապրում էին այդպես էլ շարունակեցին ապրել և դեռ ավելի վատ:  Արդեն եկել է խոստումները կատարելու ժամանակը և...

Տիգրան Քեոսայանը այս անգամ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին գրել է.

«Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել և աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից և ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ։ Վատագույն դեպքում՝ բակի տղաների կողմից ամենօրյա ծեծ և հետագա կյանք հոգեբուժարանում։

Ես, ի դեպ, վստահ եմ, որ Փաշինյանին մանկության տարիներին հաճախ են ծեծել և տեղին են ծեծել։ Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ, մարդիկ են, որոնց կանայք հաճախ չեն տվել, և նեղացրել են բակի երեխաները։ Մեծանալով շրջապատի վրա մշտական նեղվածության մեջ՝ նրանք այդ զգացմունքը սուբլիմացնում են ցանկացած իշխանությունների դեմ մշտական և հաճախ անիմաստ պատերազմի զգացումով։ Ժողովուրդը նրանց սովորաբար «աբիժնիկ» է ասում»:

 

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси