Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն

Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն

13:12 | 11.08.2020 | Հասարակություն

ՀՀ Զբոսաշրջային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,

Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում Արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն ։

Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси