Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարում «հույսի կանաչ ծիլերի» մասին

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարում «հույսի կանաչ ծիլերի» մասին

09:28 | 11.08.2020 | Հասարակություն

ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարում «հույսի կանաչ ծիլերի» մասին

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման մոտ քսան միլիոն դեպք կա, իսկ մահացությունների թիվը հասնում է 750 հազարի, COVID-19 համաճարակի դեմ պայքարում հույսի նշույլներ կան: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսը։
«Ձեզանից շատերն այժմ սգում են։ Դա դժվար պահ է աշխարհում։ Բայց ես ցանկանում եմ հստակություն մտցնել. կան հույսի կանաչ ծիլեր, եւ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում երկիրը, տարածաշրջանը, քաղաքը կամ ավանը, երբեք ուշ չէ վերանայելու COVID-19-ի բռնկումը»,- նրա խոսքը մեջբերում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Գեբրեյեսուսը կոչ է արել օրինակ վերցնել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Նոր Զելանդիան, Ռուանդան եւ Կարիբյան ծովում եւ Խաղաղ օվկիանոսում մի շարք կղզի-պետություններ, որոնց հաջողվել է կանխել վիրուսի տարածումը վաղ փուլում: «Նոր Զելանդիան համաշխարհային նմուշն է, թե ինչպես պետք է պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ընդգծել է Նա:

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել աշխարհի բոլոր առաջնորդներին գործել, իսկ քաղաքացիներին՝ պահպանել սահմանափակող միջոցները: «Իմ կոչը հստակ է. ճնշել, ճնշել եւ եւս մեկ անգամ ճնշել վիրուսը»,- եզրափակել է Գեբրեյեսուսը:

Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել էր, որ ներկայումս գոյություն չունի իդեալական միջոց կորոնավիրուսի դեմ եւ, հնարավոր է, այն երբեք չի հայտնվի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси