Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ դատախազություն

Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է․ դատախազություն

14:50 | 10.08.2020 | Պատահարներ

«Հանրապետական» նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկի) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարվել է։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանը։

 «Նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարվել է շաբաթ օրը։ Կալանքը վերահաստավել է և նա այս պահին կալանավորված է»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ։  Այն վերաբերում է Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակմանը:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси