Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել

09:21 | 10.08.2020 | Քաղաքականություն

Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել\\

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Վարչապետը հետաքրքրվել է Լիբանանում այս պահին տիրող իրավիճակի եւ լիբանանահայության վիճակի մասին: Նաեւ անդրադարձել է ՀՀ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությանը` ինչպես Լիբանանի ժողովրդին, այնպես էլ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետւն ընդհանուր տեղեկություններ է հայտնել լիբանանահայ համայնքի կրած վնասների մասին, նաեւ իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ի կողմից տրամադրվող օգնության վերաբերյալ:

Վարչապետը նշել է, որ Վեհափառ Հայրապետի հետ խորհրդակցությունները պետք է շարունակական, որպեսզի Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը լինի նպատակային:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси