Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուկաշենկոն ընտանի՞քին դուրս բերեց երկրից

Լուկաշենկոն ընտանի՞քին դուրս բերեց երկրից

08:55 | 10.08.2020 | Քաղաքականություն

Լուկաշենկոն ընտանի՞քին դուրս բերեց երկրից

Երոկ երեկոյան Բելառուսի Բորտ № 1 ինքնաթիռը թռիչք է կատարել Միսկից, որոշ ժամանակ անց ժամանելով Թուրքիա։ Պտտվող խոսակցությունների համաձայն, Լուկաշենկոն երկրից դուրս է բերել ընտանիքը՝ պատրաստվելով հետագա սրացումներին։

Կիրակի Բելառուսում նախագահական ընտրություններ էին, որորց արդյունքում, ըստ նախնական տվյալների, Լուկաշենկոն կրկին անգամ ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Քվեարկելով ընտրություններում, ապա կարճ կարճ հարցազրույց տալով TUT.BY լրագրող Ուլյանա Բոբոեդին, Լուկաշենկոն պարզ կերպով ցույց տվեց, որ սպասում է հետընտրական սրացումներին եւ պատրաստ է դրանց։ «Դուք ինչ է, ուզում եք փորձել՝ տապալել իշխանությո՞ւնը, կոտրել ինչ-որ բան, ցցել, վիրավորել եւ սպասել, որ ես կամ որեւէ մեկը ձեր առջեւ ծնկի կիջնենք եւ համբուրենք ծնկներն ու ավա՞զը, որով դուք թափառում եք: Դա չի լինի։ Պահեք ձեզ օրենքով, և մենք ձեզ դեմ պահանջներ չենք ունենա»,- հայտարարեց Լուկաշենկոն՝ հավելելով, որ հստակ գիտակցում է, թե ովքեր են կանգնած լրագրողի  եւ նրա ներկայացրած «լիբերալ հրատարակությունների հետեւում», եւ, որ չի պատրաստվում թուլ տալ՝ երկիրը քաոսի մեջ գցել ու պաշտպանելու է իր ժողովրդին։ «Եթե դուք կպայքարեք երկրի դեմ, եթե դուք փորձեք գոնե ամենափոքր բաներում երկիրը քաոսի մեջ գցել և ապակայունացնել իրավիճակը, դուք ինձանից ակնթարթային պատասխան կստանաք, դա է իմ սահմանադրական լիազորությունն է»։

Իսկ ահա նույն օրը երեկոյան նրա ընտանիքը, ըստ ընդդիմադիր ԶԼՄ-ների, լքել է Բելառուսը։ Դատելով «flightradar» պորտալի տվյալներից, որը հետեւում է ավիացիոն երթեւեկությանը, նախագահի ինքնաթիռներից մեկն ուղեւորվել Է Թուրքիա եւ ուշ ժամի վայրէջք է կատարել երկրի հարավ-արեւմուտքում (թռիչքի քարտեզը ստորեւ):

Борт №1 покинул Белоруссию: Лукашенко вывез семью? | Русская весна

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси