Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները

14:20 | 09.08.2020 | Քաղաքականություն

Բելառուսում այսօր նախագահական ընտրությունների անցկացման հիմնական օրն է․ կիրակի 08։00-ից բացվել է 5 767 ընտրական տեղամաս, որից 44-ը՝ արտասահմանում, որոնք աշխատելու են 36 երկրի բելառուսական դեսպանատներում և հյուպատոսություններում, հայտնում է Ռիա Նովոստին։

Նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել հինգ քաղաքական գործիչ, որոնց թվում է նաև երկիրը 26 տարի ղեկավարած Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա համար սա արդեն 6-րդ նախագահական ընտրությունն է։

Ընտրությանը մասնակցելու իրավունք ունի Բելառուսի 6․8 միլիոն քաղաքացի։ Նշվում է, որ ընտրությունները կայացած կհամարվեն, եթե ցուցակագրված քաղաքացիների 50 տոկոսը օգտվի իր ընտրելու իրավունքից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси