Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Բեյրութում ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 728 քաղաքացի

Բեյրութում ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 728 քաղաքացի

13:56 | 09.08.2020 | Քաղաքականություն

Բեյրությում նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ուժայինների հետ բախումների հետևանքով վիրավորում ստացած ցուցարարների թիվը գերազանցել է 728-ը․ ավելի վաղ հայտնի էր դարձել 490 վիրավորի մասին, որոնց թվում անվտանգության 70 աշխատակից է եղել․ մահացել է մի ոստիկան, հաղորդում է aljazeera.com կայքը։ 

Աղբյուրը հայտնում է, որ երկրի կառավարության հրաժարականի և բարեփոխումների իրականացման պահանջներով բողոքի ցույցերին նախօրեին ավելի քան հազար մարդ է մասնակցել․ շուտով այն զանգվածային բախումների է վերաճել։

Ցուցարարները գրավել են արտգործնախարարության, էլեկտրաէներգիայի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև բանկերի ասոցացիայի շենքերը։ Մարդիկ ոստիկանության աշխատակիցների վրա քարեր ու ճայթուկներ են նետել, ինչին ի պատասխան՝ նրանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси