Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան

ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան

16:22 | 08.08.2020 | Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը,դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրենք որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

«Պնդում եմ, որ որևէ հիմք գոյություն չունի՝ ոչ միայն կասկածի հիմնավորման և նաև կալանավորման հիմքերի առումով, առավել ևս մեղադրանքն է ապօրինի: Պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Գործընթացն ամբողջոությամբ ապօրինությունների շղթա է, կալանավորման որևէ հիմք չկար» ,- ասաց Գեղամ Հակոբյանը:

Պաշտպանը միաժամանակ հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси