Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Մարկ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը

17:23 | 07.08.2020 | Քաղաքականություն

Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգն այսուհետ այն մարդկանց ցուցակում է, որոնց կարողությունը կազմում է 100 միլիարդ դոլար կամ գերազանցում է այն: Նրանից բացի՝ այդիպիսի կարողություն ունեն միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (120 միլիարդ դոլար) և Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը (190 միլիարդ դոլար): Աշխարհում COVID-19 հիվանդացածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Bloomberg-ը գրում է, որ Facebook-ի ղեկավարի ունեցվածքն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը` ավելանալով Tik Tok-ի անալոգը հանդիսացող Reels ծառայության ամբողջական գործարկման ֆոնին: Սակայն Forbes պարբերականի միլիարդատերերի ցուցակի համաձայն` երրորդ հորիզոնականում է Louis Vuitton Moët Hennessy խմբի ղեկավար Բեռնար Առնոն և նրա ընտանիքը` 104 միլիարդ դոլար կարողությամբ: Ցուկերբերգն այս ցուցակում 4-րդ հորիզոնականում է: Չորեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, Instagram-ը, որը պատկանում է Facebook-ին, հայտարարել էր Reels ծառայության ներդրման մասին, որը հնարավորություն է տալիս 15 վայրկյանանոց երաժշտական տեսանյութեր ստեղծել, հրապարակել դրանք և կիսվել դրանցով ընկերների հետ: Reels-ը չինական Tik Tok-ի անալոգն է

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси