Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչեւ օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթների մի մասը

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչեւ օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթների մի մասը

11:58 | 06.08.2020 | Քաղաքականություն

«Աերոֆլոտ»-ը կչեղարկի մինչեւ օգոստոսի 31-ը նախապես պլանավորված միջազգային չվերթների մի մասը
 

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչեւ օգոստոսի 31-ը կերկարաձգի դեպի ավելի քան 80 արտասահմանյան քաղաքներ չվերթերի չեղարկումը՝ դրանցում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

««Աերոֆլոտ»-ը հայտարարում է մինչեւ օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածի համար միջազգային որոշ ուղղություններով իր թռիչքների որոշ մասի հարկադրված չեղարկման մասին: Միջազգային չվերթների ծրագիրը կարգավորելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով այդ երկրներում ներկա համաճարակաբանական սահմանափակումները»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, ցանկում ներառված են ավելի քան 80 քաղաքներ, որոնց հետ Ռուսաստանը դեռ չի վերսկսել օդային հաղորդակցությունը:

Այն երկրները, որոնց հետ արդեն վերսկսվել են թռիչքները (Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա) չեն ընդգրկվել ցուցակում: Միեւնույն ժամանակ, ցուցակում Ցյուրիխն է, ուր թռիչքները թույլատրված են օգոստոսի 15-ից: Նշվում է, որ ուղեւորները, ովքեր տոմսեր են գնել մինչեւ մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղեւորության ամսաթիվը մինչեւ օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձեւակերպել։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси