Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շատերը դիմում են ՀՀ կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Կոստանյան

Շատերը դիմում են ՀՀ կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Կոստանյան

09:37 | 05.08.2020 | Քաղաքականություն

Շատերը դիմում են ՀՀ կառավարությանը, որ հատուկ չվերթով Բեյրութի հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան. Կոստանյան
 

Բեյրութի սարսափելի պայթյունի հետևանքով հնարավոր է օդում արտանետվել են թունավոր նյութեր, որոնք կյանքին սպառնալիք կարող են հանդիսանալ։ Քաղաքային իշխանությունները, ինչպես նաև Լիբանանի ԱՆ-ը կոչ են անում քաղաքացիներին արագ լքել քաղաքը։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա գրել է. «Այս պահին ծանոթ ու անծանոթ շատ հայեր խնդրանքով դիմում են ՀՀ կառավարությանը, որպեսզի հատուկ չվերթներով Բեյրութում բնակվող հայերին թույլ տան տեղափոխել Հայաստան։

Կարծում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia -ը ՀՀ կառավարություն հետ համատեղ պետք է հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպեն հայազգի լիբանանահայերի տեղափոխումը Հայաստան, միայն ցավակցություն հայտնելով օգնության ձեռք չեն մեկնում»։

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси