Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դիլիջանի ԲԿ-ում կորոնավիրուսի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

Դիլիջանի ԲԿ-ում կորոնավիրուսի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը

17:25 | 04.08.2020 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի Բժշկական Կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:

Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու:

Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին:

Դիլիջան Բժշկական Կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին: Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն: 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси