Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները

Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները

16:12 | 04.08.2020 | Քաղաքականություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները։

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, թե հարգում է պաշտպանների՝ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր չներկայացնելը։

«Սակայն դատարանը հնարավոր չի գտնում առանց համապատասխան գույքի արժեքը որոշելու՝ լուծել ներկայացված միջնորդությունները», - ասաց Դանիբեկյանը։

Դատավորը նշեց՝ դատարանն այդ հարցին կանդրադառնա դատավարության ընթացքում՝ կալանադրված գույքի վերաբերյալ համապատասխան նյութերը հետազոտելուց հետո։

Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси