Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախագահականից չեն պարզաբանում՝ ինչով է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը

Նախագահականից չեն պարզաբանում՝ ինչով է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը

15:44 | 04.08.2020 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

Aysor.am-ի գրավոր հարցմանը, թե ինչո՞վ է պայմանավորված ՍԴ մասին օրենքը չստորագրելու ՀՀ նախագահի որոշումը, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են.

««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը Հանրապետության նախագահի կողմից չստորագրելու վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններ չունենք»։

Հիշեցնենք, որ հունիսի 23–ին ՀՀ նախագահը ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների աղմկահարույց օրենքների փաթեթները, այդ թվում՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси