Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

09:50 | 03.08.2020 | Քաղաքականություն

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը: Այդ մասին են վկայում ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկավտության հիման վրա:

Կազմակերպության տվյալներով՝այս պահին վարակվածների թիվը կազմում է 18 017 556, մահացել է 687 930 մարդ: Ընդամենն առողջացել է 10 642 251 ախտահարված: Ամենից շատ վարակումներ (4 665 932) արձանագրվել են ԱՄՆ-ում: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (2 733 677) եւ Հնդկաստանը (1 750 723):

Ռուսաստանում, Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ արձանագրվել է վարակման 850 870 դեպք, առողջացել է 650 173 մարդ, մահացել 14 128-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси