Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Այս սարսափը հետագայում ավելի վատ կլինի». ամերիկացիները պատմել են ԱՄՆ-ի ճգնաժամի մասին

«Այս սարսափը հետագայում ավելի վատ կլինի». ամերիկացիները պատմել են ԱՄՆ-ի ճգնաժամի մասին

09:34 | 03.08.2020 | Քաղաքականություն

«Այս սարսափը հետագայում ավելի վատ կլինի». ամերիկացիները պատմել են ԱՄՆ-ի ճգնաժամի մասին

Դանիական «Jyllands-Posten» թերթի լրագրողները որոշել են ԱՄՆ-ում շրջագայության մեկնել ընտրությունների նախաշեմին։ Նրանք շրջում են քաղաքներով՝ այցելելով տարբեր նահանգներ, գնահատելով երկրում տիրող իրավիճակը և զրուցելով հասարակ ամերիկացիների հետ։ Առաջինը դարձավ Լոս Անջելեսը, եւ«այնտեղ ամեն ինչ շատ տխուր էր»,- ներկայացրել են լրագրողները։

Շքեղ տների կողքին կեղտոտ վրաններ են, իսկ թանկարժեք «Բենթլիի» ու «Կադիլակների» մոտ փողոցին օառկած են թմրամոլներ։ Քաղաքում ամբողջ վրանային հետնախորշեր են հայտնվել, եւ դա, դանիացիների խոսքով, սարսափելի տեսք ունի:

Մինչդեռ, ավելի քիչ, քան հարյուր օր անց ԱՄՆ-ում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Բայց նույնիսկ քաղաքի հարուստների համար Լոս Անջելեսում տեսանելի է սարսափելի ճգնաժամ. դա չի կարող թաքցնել ոչ արեւոտ եղանակը, ոչ էլ ձեվավոր լողափը։ Ավելին, հենց Լոս Անջելեսն է զբաղեցրել գործազրկության առաջին տեղը. աշխատանքը կորցրել է գրեթե յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը։ Հասկանալի է, որ հարուստները մի քիչ աղքատացան և հեռացրին աղքատներին։ Շատ խանութներ դեռ փակ են եւ չեն էլ պատրաստվում բացվել։ 

«Մթնոլորտը մռայլ է»,- պատմում Է տեղի բնակչուհին՝ Օդրի Կապոտոստան։ Նրա խոսքով ՝ առանց աշխատանքի արդեն չորս ամիս, եւ ինքնին շատ է անհանգստանում, քանի որ ապագան շատ մշուշոտ է։ «Ես անընդհատ նյարդայնանում եմ, եւ իմ ծանոթների մեծ մասը նույնպես տագնապ են զգում, քանի որ սկսում են հասկանալ, որ այս ամենը ձգձգվելու է։ Ոչ ոք այլեւս ասում է, որ ամեն ինչ լավ է։ Հատկապես ծանր կարող է լինել նրանց վիճակը, ովքեր միայնակ են»,- պատմում է Օդրին։ 

Շատ առումներով մարդիկ մեղադրում են հենց Թրամփին, ինչը, սակայն, զարմանալի չէ, քանի որ նա ի սկզբանե կատակում էր վիրուսի մասին՝ փորձելով նվազեցնել նրա վտանգավորությունը՝ առաջարկելով բուժել կորոնավիրուսն արեւային լոգանքների միջոցով։ Սակայն Կալիֆորնիայի բնակիչները հաստատում են, որ դա չի օգնել։ Բանը հասել է նրան, որ հոլիվուդյան «Փառքի ծառուղում» Թրամփի աստղին պարբերաբար արտաթորանք են անում։ Բայց, ինչպես կատակում է տեղի անվտանգության աշխատակիցը, այդ պատճառով Թրամթի աստղն ավելի հաճախ են լվանում, եւ «նա ավելի պայծառ է փայլում, քան մյուսները»: Ահա այսպիսի դաժան հեգնանք, բայց Լոս Անջելեսում ոչ մեկը ծիծաղել չի ուզում։

«Ամերիկյան երազանքը մեռած է»,- վստահ է «The Old Bike Shop» հեծանիվների խանութի սեփականատեր Մոհամմադ Սերագը: Թվում է, թե հիմա նրա բիզնեսը պետք է բարգավաճի, քանի որ շատերը որոշել են ավտոմեքենաներից տեղափոխել հեծանիվների, որպեսզի ավելի շատ լինի մաքուր օդում: Բայց ահա՝ շատերը հեծանիվ պատվիրում են Չինաստանում, իսկ փոխարենը հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ հիմա շատ լարված են: Շնորհիվ Թրամփի, կրկին։ Սերագը կարծում է, որ ամերիկյան իշխանությունները աջակցում են միայն խոշոր ընկերություններին։ Նա այս ճգնաժամը համեմատում է այն բանի հետ, ինչ եղել է 2008-ին, բայց, ըստ նրա, այն ժամանակ ճգնաժամը հարվածել է միայն հարուստներին, իսկ ներկայինը՝ հասարակ մարդկանց։ «2008 թվականի ֆինանսական ճգնաժամն ամենից շատ հարվածել է ունեւորներին։ Բայց նրանք լավ գիտեն, թե ինչպես պետք է բարձրանալ կրկին։ Այս անգամ տուժել է նաեւ աշխատանքային դասը։ Մեր կյանքը փոխվում է, և ոչ դեպի լավը»,- հայտարարում է նա։

Շատ ամերիկացիներ կտրուկ են տրամադրված Դոնալդ Թրամփի դեմ, եւ նրանց դրանում դժվար է մեղադրել ։ Թրամփն ինքն իր թշնամին է. նա անհեթեթ թվիթներ է գրել, ագրեսիվ հայտարարություններ արել, ավելի շատ ինքնասիրությամբ է զբաղվել, քան երկրում առկա խնդիրներով։ Միայն թե, նրա մրցակից Ջո Բայդենն ավելի լավ չէ։

Իսկ ԱՄՆ-ում իրավիճակը մոտ է կրիտիկականին։

Դանիացի լրագրողները նաեւ հատուկ ընդգծում են, որ եղել են միայն Լոս Անջելեսում՝ ամերիկյան ամենաապահովված քաղաքներից մեկւոմ։ Եվ կարելի է ենթադրել, որ մյուս վայրերում պատկերը միայն ավելի վատը կլինի։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси