Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պատրիարք Կիրիլը բացատրել է, թե որտեղից են ծագում նրա հարստությանն մասին լուրերը

Պատրիարք Կիրիլը բացատրել է, թե որտեղից են ծագում նրա հարստությանն մասին լուրերը

16:33 | 02.08.2020 | Քաղաքականություն

Ռուս ուղղափառ եկեղեցու վրա հարձակումները, այդ թվում պատրիարքի բարեկեցության մասին լուրերը, պայմանավորված են նրանով, որ եկեղեցին «Աստծո ճշմարտությունն է ասում» եւ դա շատերին դուր չի գալիս, հայտարարել Է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: «Երբ դուք կարդում եք ամենասարսափելի բաները պատրիարքի, եպիսկոպոսի, քահանայի մասին, Հիշեք, որ այնտեղ նույնիսկ ճշմարտության կաթիլներ չեն լինում։ Այս ամենն անում են, որ Աստծո ճշմարտությունը տարածողներին վարկաբեկեն այնպես, որ ժողովուրդը դադարի լսել ու վստահել»,- ասել է պատրիարք Կիրիլը ։

Նա օրինակ բերեց այն դեպքը, երբ եպիսկոպոսներից մեկը իրենից՝ այն ժամանակ դեռ միտրոպոլիտ Կիրիլից ֆինանսական օգնություն է խնդրել։ «Ինչ է նշանակում հոգեվորականներից մեկի՝ «Դուք ունե՞ք 6 միլիարդ դոլար» հարցը: Ես նայեցի նրան եւ ասացի․ «դուք կատակո՞ւմ եք»։ Նշանակում է, որ այդ զառանցանքը հասել է անգամ քահանայի գիտակցության, եւ նա հավատացել է դրան»,- պատմել է Ռուս Եկեղեցու առաջնորդը։

Նրա խոսքով, աստվածային ճշմարտությունը մեծ ուժ է. «Ոմանց այն գրավում է, մյուսներին՝ զայրացնում է, երրորդի մոտ ագրեսիա է հրահրում նրանց նկատմամբ, ովքեր ներկայացնում են ճշմարտությունը»։ Բայց, չնայած դրան․ «Այսօր եկեղեցին չի վախենում ասել Աստծո ճշմարտությունը»: «Այսօր բոլորն ուզում այդ սարսափելի փորձարկումները գործարկել, օրինակ, փոխնակ մայրության նորածինների վաճառքի, իսկ եկեղեցին ասում է՝ «ոչ, դա մեղք է»: Նույնը մենք խոսում ենք աբորտների մասին։ Մենք ընդունում ենք կանանց և տղամարդկանց, անցկացնում ապաշխարության արարողությամբ, բայց երբեք չենք ասում, որ դա կյանքի նորմ է։ Մենք երբեք չենք ասի, որ  ամուսնական հավատարմության խախտումն անթույլատրելի է, որքան էլ որ այդ ճշմարտությունը խաթարի ժամանակակից մշակույթը։ Մենք դա կասենք, որքան էլ մեզ հնամենի ու անգրագետ անվանեն»,- ընդգծել է պատրիարք Կիրիլը ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси