Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լուկաշենկոն ազգին եւ խորհրդարանին կդիմի օգոստոսի 4-ին․ կանդրադառնա նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների խնդրին

Լուկաշենկոն ազգին եւ խորհրդարանին կդիմի օգոստոսի 4-ին․ կանդրադառնա նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների խնդրին

13:18 | 02.08.2020 | Քաղաքականություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 4-ին ուղերձով կդիմի ժողովրդին եւ խորհրդարանին, իսկ օգոստոսի 3-ին Բելառուսի խորհրդարանի երկու պալատները իրենց նստաշրջանները: Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
Վերջին օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել Լուկաշենկոյի՝ խորհրդարանին և ժողովրդին դիմելու օրը տեղափոխելու մասին։ Մի վարկածի համաձայն՝ դիմումը օգոստոսի 3–ից տեղափոխվել է օգոստոսի 4-ը, մյուս վարկածի համաձայն՝ անորոշ ժամանակով հետաձգվել է: Ժամկետի տեղափոխումը կապվում էր իբր նախագահի առողջական խնդիրների հետ։ Այդ մասին էր ակնարկում նաեւ այն, որ օրերս Լուկաշենկոն ներկայացել էր գործադիր մարմնին վիրակապված ձեռքով, որի տակից նկատվում էր կատետր։

Սակայն մեկ այլ վարկած եւս կա։ Բանն այն է, որ Լուկաշենկոն նախորդ տարվա համանման ուղերձով դիմել էր ապրիլի 19-ին։ Իսկ այս տարի ուղերձը նախատեսված էր ապրիլի կեսերին, սակայն այն հետաձգվել էր նախ՝ COVID-19 կորոնավիրուսի հետ կապված։ Բայց կային նաեւ լուրեր, որ հետագայում եւս հետաձգվեց, կապված ՌԴ-ի հետ խիստ վատթարացած հարաբերությունների հետ։ Եվ այս անգամ էլ, ուղերձի նախօրեին, տեղի ունեցավ ռուսական ոչ պաշտոնական ռազմական կազմակերպության ներկայացուցիչների ձերբակալությունը, որը աննախադեպ սրացման է հասցրել ռուս-բելառուսական հարաբերությունները։ Անգամ կան խոսակցություններ, որ Բատկան փորձել է միջադեպը քննարկել Պուտինի հետ, սակայն ՌԴ նախագահը հրաժարվել է պատասխանել, իսկ պատկան աշխատակիցները Մինսկին հասկացրել են, թե քանի դեռ իրենց մոտ կան կալանավորված ՌԴ քաղաքացիներ, Լուկաշենկոյի հետ որեւէ խոսակցություն չի լինի։ Ավելիւն, որ կարող են լինել շատ ավելի ծանր պատասխան քայլեր։ Բայց մյուս կողմից էլ Լուկաշենկոն ռուսներին այնպիսի ծանր մեղադրանքներ է ներկայացրել, որ հիմա հենց այնպես ազատ արձակելը կնշանակի խոստովանություն, թե արել է դիտավորությամբ։ Ու այս իրավիճակում Լուկաշենկոն պետք է նաեւ նախագահական ընտրությւնների մասնակցի՝ ունենալով բավականին համեստ վարկանիշ, որն էլ ավելի է խարխլվել Մոսկվայի հետ նման բախումներից հետո։ Այս ամենին Լուկաշենկոն ամենամյա ուղերձում չի կարող չանդրադառնալ։ Բայց նման իրավիճակում ելույթը կարող է դառնալ ճակատագրական։ Բայց եթե որոշել է խոսել, նշանակում է՝ արդեն պատկերացումներ ունի, թե ինչ է անելու։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси