Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ինքն իր չափերն ու սահմանները անցել է». Վանաձորի քաղաքապետը` Լոռու մարզպետի մասին news.am

«Ինքն իր չափերն ու սահմանները անցել է». Վանաձորի քաղաքապետը` Լոռու մարզպետի մասին news.am

12:13 | 01.08.2020 | Քաղաքականություն

«Ինքն իր չափերն ու սահմանները անցել է». Վանաձորի քաղաքապետը` Լոռու մարզպետի մասին
 
 

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պնդում է, որ քաղաքում որեւէ ապօրինի շինություն չի թույլատրվել եւ հորդորում է մարզպետ Անդրեյ Ղուկասյանին մնալ իր պաշտոնի լիազորություններում:

«Որեւէ անգամ նրան որեւէ մեկը թույլ չի տվել գնահատակն տալու, ես ուղղակի զսպվածություն էի ցուցաբերում, չէի ուզում  նրա հետ անալոգի մեջ խառնվել, բայց երեկ ինքն իր չափերն ու սահմանները անցել է: Ապօրինի տաղավարի հանման գործընթացը մենք ենք նախաձեռնել, որեւէ ապօրինի շինարարություն չի եղել: Մի քանի օր ժամանակ էի տվել, որպեսզի հանեն, որպեսզի գույքը չվնասենք, չջարդենք, նոր շոուի բան չսարքենք: Երեկ իմ տրված ժամկետն ավարտվել է, տրանսպորտ էինք ուղարկել, էդ մեղադրողները խոչընդոտել էին աշխատանքին, ոստիկանություն էին կանչել, հետո  տասին էլի ուղարկեցինք տեխնիկա, էլի խոչընդոտներ են առաջացրել, հետո ոստիկանները բերման են ենթարկել  ու այդտեղ պարոն մարզպետը իր բարձունքից իջել է, թե ով է իրեն խնդրել, որ գա, չեմ հասկանում: ԱԻՆ է զանգել ու եկել են այդ տաղավարը հանել են: Ու ինքը անշնորհքություն է արել, բերել է կարկասը քաղաքապետարանի մոտ ի ցույց, կարծես թե ցանկանում է հերոսանա: Հորդորում եմ` թող ինքը իր չափերի մեջ մնա, ինքը մարզպետ է, թող մարզի, այդ թվում քաղաքի զարգացման խնդիրներով զբաղվի: Այդ բուտկեքը մենք քանդել ենք, քանդում ենք ու քանդելու ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում միջադեպից վրդովված ասաց քաղաքապետը:

Քաղաքապետը հայտնեց, որ երկաթե կարկասը հեռացրել են քաղաքապետարանի մուտքի մոտից  եւ մտածում է վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այդ արարքի հետ կապված:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси