Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան

09:46 | 01.08.2020 | Քաղաքականություն

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան
 
 

Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, եւ բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները եւ գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն: 

Մենք երկու տարվա ընթացքում շատ հետեւողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որեւէ բարդույթ, որեւէ խնդիր չունենք, եւ շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ հասցնել մեր ազդակները եւ պատգամները: Մենք համբերատար ենք եւ շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որեւէ օգուտ չի բերում»,-ընդգծել է Մնացականյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси