Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունը ամբողջությամբ բացելու հարցը

Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունը ամբողջությամբ բացելու հարցը

09:13 | 01.08.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանը քննարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունը ամբողջությամբ բացելու հարցը
 
 
 

Ռուսաստանի կողմից բոլոր երկրների հետ միջազգային ավիահաղորդակցությունը օգոտոսի 11-ից բացելու հարցը քննարկվում է, բայց առայժմ վերջնական որոշում չի ընդունվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ավիաոլորտի երկու աղբյուր:

«Քննարկվում է օգոստոսի 11-ից բոլոր երկրներ թռիչքները սկսելու հարցը»,- հայտնել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:

Երկրորդ աղբյուրի խոսքով՝ այդ գաղափարն իսկապես քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի մոտ: Այսօրվանից Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը մասնակի վերականգնել է միայն 3 երկրների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի: Բացվել է նաեւ Ռուսաստանի եւ Աբխազիայի սահմանը:

Նոր կորոնավիրուսային ինֆեկցիան Ռուսաստանի տարածք բերելու եւ տարածելու կանխման հարցերով օպերատիվ շտաբը նախօրեին հայտնել էր, որ մշակվում է երկրների ընդլայնման հարցը, որոնց հետ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси