Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալչի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի մասին

Իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալչի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի մասին

08:05 | 01.08.2020 | Քաղաքականություն

Իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալչի կարող տարբերվել վարչապետի դիրքորոշումից. Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի մասին
 
 

Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ խնդիրը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն է։Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ խնդիրը կուտակվել է տասնամյակների անհետևողական և փնթի շահագործումից։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ որպես առաջնային քայլ պետք է Սևանի ավազանը մաքուր պահել և տնտեսվարողների կողմից թափոնների, այդ թվում՝ կոյուղու արտանետումների ուղղակի միախառնվելը խոչընդոտել, ինչը ենթադրում է հավելյալ ֆինանսական միջոցների ներառում:

«Կան բազմաթիվ ապօրինի կառուցապատումների և հողազավթումների դեպքեր. շուրջ 500 հեկտար բուսածածկ տարածքներ կան, որոնք արդեն լճի տակ են անցնում և բերում լճի ճահճացման, վերջնարդյունքում՝ կապտականաչ ջրիմուռների առաջացման»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այսօր արդեն այս հարցով մի քանի 

Նորանշանակ նախարարն անդրադարձավ նաև հանքարդյունաբերության խնդիրներին։

«Նախկինում շահագործված, կամ կիսաշահագործված լքված բազմաթիվ հանքավայրեր, լցակույտեր, փակ և կիսափակ պոչամբարներ այսօր բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքացիների առողջության համար: Շատ խնդիրներ պարզապես չէինք ունենա, եթե պետական վերահսկողական կառույցները հետևողական լինեին, տնտեսվարողներն օրենքի պահանջները պահպանեին։ Գործող օրենսդրությամբ փակ պոչամբարների նկատմամբ պետք է իրականացվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ, բայց այսօր ցույց տվեք մի պոչամբար՝ ամենալուրջ հանքարդյունաբերողներից սկսած, ովքեր ռեկուլտիվացիա են արել, կարծես լքված ապոկալիպտիկ տարածքներ լինեն այս դրախտային երկրում»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ամուլսարի մասին կխոսեմ որոշակի շրջան պաշտոնավարելուց հետո, երբ լիարժեք կծանոթանամ փորձագիտական գնահատականներին, ինչպես նաև հանդիպումներ և կոնսուլտացիաներ կիրականացնեմ և պատրաստ կլինեմ պարզ, թափանցիկ,ազնիվ զրույցի թե՛մեր բնապահպանների, թե՛ շահագրգիռ կողմերի, և թե՛ ՀՀ քաղաքացու հետ: Բայց խոշոր հաշվով իմ տեսակետը ցանկացած հարցի վերաբերյալ, այդ թվում՝ Ամուլսարի հետ կապված, չի կարող տարբերվել վարչապետի կամ մեր կառավարության դիրքորոշումից, բնականաբար, գործելու ենք այդ կոնտեքստում, իսկ կոնկրետ, առարկայական գնահատականներ և տեսակետներ կհնչեցնեմ որոշակի ժամանակ անց»,- ասել է նա:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси