Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր տաղանդավոր նկարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ծննդյան 203-ԱՄՅԱԿՆ Է

Այսօր տաղանդավոր նկարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ծննդյան 203-ԱՄՅԱԿՆ Է

12:28 | 29.07.2020 | Մշակույթ

Այսօր տաղանդավոր նկարիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ծննդյան 203-ԱՄՅԱԿՆ Է: Այն, որ նրա  ստեղծած նկարները զարդարում են աշխարհի լավագույն թանգարանները գիտեն բոլորը: Սակայն քչերին է հայտնի, որ նկարչի հանրահայտ նկարներից մի քանիսն ունեն  առեղծվածայի պատմություններ: Օրինակ`

Դևերով կտավ կամ «Աշխարհի արարումը» («Քաոս»), 1841 թ

Մոնումենտալ այս կտավի հիմքում աշխարհի արարման մասին աստվածաշնչյան սյուժեն է. նկարիչը Աստծո հոգին ներկայացրել է լույսի տեսքով, որը մռայլ ամպերի արանքից դուրս է գալիս: Երբ Այվազովսկին կտավը ներայացրել է Իտալիայում, Հռոմի Գրիգոր 16-րդ պապը շատ է տպավորվել, ցանկացել է ձեռք բերել իր հավաքածուի համար: Սակայն հոգևորականները նկարում նկատել են չար ուժեր, որոնք, նրանց կարծիքով, նկարիչը կանխամտածված թաքցրել է մութ ամպերում: Որպեսզի իմանան՝ այդպես է դա, թե ոչ, կարդինալները խորհուրդ են հրավիրել, և նկարը մանրամասն ուսումնասիրել, բայց որևէ բան չեն հայտնաբերել: Այդպես «Քաոս»-ը հայտնվել է Վատիկանում:

Կյանքի և մահվան արանքում կամ «9-րդ ալիք», 1850 թ.

Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բայց վառ արևը, որն ամպերի արանքից երևում է, հույս է տալիս, որ կփրկվեն այնպես, ինչպես հաջողվել է կտավի հեղինակին:

Հանդիպում գերեզմանոցում կամ  «Հանգիստ Ղրիմի ափերին», 1988 թ.

Այս կտավն Այվազովսկու մյուս աշխատանքներից տարբերվում է նրանով, որ լի է հանգստությամբ և խաղաղությամբ: Նկարիչը ստեղծել է այն 82 տարեկանում, երբ վերջապես գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Բայց նա իր վերջին սիրուն հանդիպում է բավականին ողբերգական պայմաններում. Այվազովսկին տեսել է իր ապագա կնոջը՝ Աննա Սարկիսովա-Բուռնազյանին, վերջինիս ամուսնու թաղման ժամանակ՝1882 թվականին: Այդ ժամանակ Աննան ընդամենը 25 տարեկան է լինում, իսկ նկարիչը՝ 65: Նրանք առաջին հայացքից սիրահարվում են: Մեկ տարի անց ամուսնանում են: Չնայած տարիքային մեծ տարբերությանը, նրանք շատ երջանիկ են լինում, և այս կտավը դառնում է սիրո, խաղաղության, ներդաշնակության արտացոլանքը, որը տիրել է նկարչի հոգում կյանքի վերջին տարիներին: Նա մահացել է 83 տարեկանում, հենց աշխատելու ընթացքում:

Աղբյուր` Panorama.am

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29(17)-ին Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)` աղքատ հայ ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։

Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է 1900 թվականին` որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси