Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԲՖ նախագահի ընտրությունը կկայանա

ՀԲՖ նախագահի ընտրությունը կկայանա

14:24 | 28.07.2020 | Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում  հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ օգոստոսի 3-ին նախատեսված ՀԲՖ նախագահի ընտրությունը կայանալու է։

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի մեկից ավելի գրանցված թեկնածու: Թեկնածուների գրանցումը կավարտվի հուլիսի 29-ին (ներառյալ այդ օրը), իսկ ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 3-ին: ՀԲՖ նախագահի ընտրությունների ամբողջ գործընթացը բաց է և թափանցիկ: Խնդրում ենք ուշադրություն չդարձնել ապատեղեկատվություններին»,-ասված է ՀԲՖ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси