Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մխիթարյանը նամակ է գրել հայ զինվորներին

Մխիթարյանը նամակ է գրել հայ զինվորներին

17:20 | 27.07.2020 | Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նամակ և ազգային հավաքականի մարզաշապիկներ է ուղարկել վիրավորված զինվորներին։

Մխիթարյանը նամակում գրել է.

«Սիրելի զինվոր եղբայր

Հպարտ եմ քեզանով և խոնարհվում եմ խիզախ կեցվացքիդ առաջ: Շնորհակալ եմ, որ անսասան կանգնած ես ու պաշտպանում ես հայրենիքը։
Ի սրտե մաղթում եմ քեզ շուտափույթ ապաքինում: Քեզ լավ նայիր, առողջ եղիր: Հայաստան վերադառնալուն պես դեռ կհանդիպենք և անձամբ կստորագրեմ այս մարզաշապիկը»:

Զինվորներն ինստագրամի միջոցով իրենց շնորհակալությունն են հայտնել ֆուտբոլիստից։ Վերջինս էլ իր էջում կիսվել է տղաների լուսանկարներով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси