Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հակահայկական հարձակումները Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է. Նիկոլ Փաշինյան

Հակահայկական հարձակումները Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է. Նիկոլ Փաշինյան

17:25 | 25.07.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ, РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար», - ասել է Փաշինյանը: Միևնույն ժամանակ ՀՀ վարչապետը ասել է, որ «Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների, և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»: Փաշինյանը տեղեկացնում է, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси