Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Որքա՞ն գումար է ծախսվել COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից

Որքա՞ն գումար է ծախսվել COVID-19-ի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից

16:17 | 25.07.2020 | Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։

Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894 Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307 Հանրագումար` 5,808,527,812

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси