Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու

15:00 | 25.07.2020 | Պատահարներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու։

ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում Դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ին։ Հիշեցնենք, որ մահափորձի ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2015թ մայիսի 20-ին՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին։ Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, սակայն մեքենայում գտնվող երեք անձինք, նրանց թվում՝ Սուրիկ Խաչատրյանը, չեն տուժել։ Այդ ժամանակ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ՝ մահափորձի բեմադրություն՝ հենց Խաչատրյանի կողմից։

Այդուհանդերձ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Հենրիկ Ավագյանին՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, իսկ Գարեն Աթաջանյանին՝ օժանդակության համար։ Նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի նկատմամբ մեկ մեղադրանքի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար, հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Իսկ Գարեն Աթաջանյանի նկատմամբ վաղեմություն չի կիրառվել, քանի որ պաշտպանն առարկել է՝ մտադրված լինելով հասնել արդարացման։ Հուլիսի 24-ին կայացած դատական նիստում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։

Ըստ նրա՝ եղել է հանցագործության իմիտացիա, այսինքն՝ եղել է հանցագործության նմանակում, այլ ոչ թե՝ հանցագործություն։ Գործով մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի պաշտպանը միջնորդել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով առաջադրված՝ սպանության փորձ կատարելու վերաբերյալ մեղադրանքը վերաորակել 137-րդ հոդվածով եւ դատապարտել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար, ինչը համարվում է ոչ ծանր հանցագործություն, ուստի՝ այդ պարագայում քրեական հետապնդումը կդադարեցվի՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси