Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին շտապ իր մոտ է կանչել.iravunk.com

Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին շտապ իր մոտ է կանչել.iravunk.com

14:24 | 25.07.2020 | Պատահարներ

Iravunk.com-ը գրում է

 Ինչպես ավելի վաղ տեղեկացանք՝ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ երեկ երեկոյան խնջույքի են մասնակցել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Նիկոլը պատժելո՞ւ է ոչ միայն կառավարությանը եւ պարետատանը, այլ նաւե ողջ ժողովրդին այդպես արհամարած սեփական մանկության ընկերոջը:

Հիշեցնենք, որ համավարակով պայմանավորված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են: Ստացվում է սակայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր հանդիսացող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոչ միայն չի հետևում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին, այլև արհամարհելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ վտանգում է իր և իր շրջապատի անդամների առողջությունն ու խնջույքներ կազմակերպում:

Նշենք նաև, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանապետ Ղազարյանը նաև փորձել է խոչընդոտել ռեստորանային համալիր ժամանած լրագրողների աշխատանքը:

Մեր տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է, և իր տեղը չի գտնում: Մեր աղբյուրի խոսքով, առավոտ շուտ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վահե Ղազարյանին և շտապ կանչել իր տուն:

Թե ինչ ընթացք կստանա հանդիպումը, և ինչ բնույթի զրույց կոնենան Փաշինյանն ու Ղազարյանը, կտեղեկացնենք առաջիկայում:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси