Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը հիմնանորոգվում է

15:14 | 24.07.2020 | Մշակույթ

Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները:

Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:



Հուշակոթողը հեղինակել են ճարտարապետ Ջիմ Թորոսյանն ու քանդակագործ Արա Շիրազը՝ 1980 թվականին: 40 տարվա ընթացքում այն երբևէ չի հիմնանորոգվել:

Հուշարձանային համալիրը մասամբ վնասված և անմխիթար վիճակում է: Երեսպատման գրանիտե սալիկներն ամեն պահի կարող են պոկվել և ցած ընկնել՝ սպառնալով այնտեղ գտնվող մարդկանց անվտանգությանը:

 



Հիմնանորոգումից հետո հուշարձանն ամբողջությամբ կպահպանի նախնական տեսքը: Վերանորոգման նախագիծը հաստատել է մշակույթի նախարությունը, Երևանի քաղաքապետարանն էլ տվել է շինթույլտվությունը:

 



Հիմնանորոգման աշխատանքները կիրականցվեն երկու փուլով՝ մի մասն այս տարի, մյուսը՝ 2021 թվականի գարնանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси