Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

Հակառակորդը Տավուշի սահմանապահ գյուղերին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցրել

12:58 | 23.07.2020 | Պատահարներ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Տավուշի մարզին: Որոշումը պայմանավորված է հայ -ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով:

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ Տավուշի սահմանամերձ համայքներին շուրջ 150 միլիոն դրամի վնաս է հասցվել, առաջարկվում է հրատապության կարգով 25 միլիոն դրամ հատկացնել Տավուշի մարզպետարանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար են հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն:

 

«Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ու ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլ մենք պետք է ունենանք այդ գյուղերի բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն: Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է», - ասաց Փաշինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ եղել է Տավուշում:

«Վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն յոթ տան վերականգնման աշխատանք է ընթանում, նաև տասը տան մաքրման աշխատանաքներ է կատարվում», - ասաց նա:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси