Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց է, որից 17-ը չի զեկուցվում, մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց է, որից 17-ը չի զեկուցվում, մեկ հարց գաղտնի է (ուղիղ)

11:05 | 23.07.2020 | Քաղաքականություն

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց է, որից 17-ը չի զեկուցվում, մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 24 հարց, որից 17-ը չի զեկուցվում, եւս մեկ հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին,

-              Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքներում, այդ թվում՝ նաեւ ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված եւ փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքները, որպես բնակարանային պայմանների բարելավում, օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը հաստատելու մասին,

-              «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին»(ԷՍՊՈ) կոնվենցիայի 1-ին փոփոխությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси