Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
0-15 օրից կտեսնենք Սևանա լճի պարզեցում, բայց դա չի նշանակի, որ էկոլոգիական խնդիրը բարելավվել է. Բնապահպան

0-15 օրից կտեսնենք Սևանա լճի պարզեցում, բայց դա չի նշանակի, որ էկոլոգիական խնդիրը բարելավվել է. Բնապահպան

16:17 | 21.07.2020 | Պատահարներ

Սևանա լճի ափին այսօր ընթանում է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:
Ինչպես միջոցառման ընթացքում ասաց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչ Գոռ Գևորգյանը, Սևանի էկոլգիական խնդիրներն ի հայտ են եկել դեռևս 1930-ական թվականներին:

«90-ականներից առաջացավ էկոլոգիական երկրորրդ խնդիրը, երբ էներգետիկ ճգնաժամի ֆոնին որոշվեց լճի ջուրն օգտագործել էներգետիկ նպատակով: Այդ ժամանակ ջրի մակարդակն իջավ մոտ 20 մետրով: Իսկ ահա լճի ծաղկման գործընթացները սկսել են դեռևս 60-70-ական թվականներին՝ շարունակվելով 90-ականներին և այսօր:

Հավանաբար 10-15 օրից կտեսնենք ջրի պարզեցում, բայց դա չի նշանակի, որ էկոլոգիական խնդիրը բարելավվել է: Պարզեցման պատճառը կլինի ջրիմուռների համար սնունդ հանդիսացող ֆոսֆորի սպառումը, սակայն քայքայված ջրիմուռները նորից առժամանակ հետ կվերածվեն ֆոսֆորի», - նշեց բանախոսը:

Գոռ Գևորգյանը շեշտեց՝ Սևանա լճի ինքնամաքրումը կարող է ընդհուպ տասնյակ տարիներ տևել: Այս հարցում կարևոր է մաքրման կայանների տեղակայումը, մինչդեռ առանց դրանց՝ կոյուղաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճը:

Վերջում բանախոսն ազգաբնակչությանը խորհուրդ տվեց զերծ մնալ «ծաղկած ջրերում» լողալուց, քանի որ թունավոր նյութերը խիստ վտանգավոր են մարդկանց առողջության համար:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси