Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ոստիկանությունը լրագրողներին թույլ չի տալիս Բերդ մտնել

Ոստիկանությունը լրագրողներին թույլ չի տալիս Բերդ մտնել

17:07 | 14.07.2020 | Մամուլ

Տավուշի մարզի Բերդ քաղաք տանող ճանապարհին ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս լրագրողներին մուտք գործել քաղաք: Այս մասին Տավուշի մարզից հայտնեցին «Հետքի» թղթակիցները:

Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին.

«Իզուր էլ գնացել են, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել ԶԼՄ-ների մասով»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ՊՆ-ի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է:

ՊՆ-ն կոչ էր արել ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ հավանական մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, այդ թվում նաև սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և, առավել ևս, ուղիղ հեռարձակում իրականացնելուց:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси