Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՀԱՊԿ-ը Բաքվին եւ Երեւանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

ՀԱՊԿ-ը Բաքվին եւ Երեւանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին

15:12 | 14.07.2020 | Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության պատճառով եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ, որը տարածել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների զինված բախումից հետո ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառմամբ, որի արդյունքում կան սպանվածներ և վիրավորներ», - ասվում է հայտարարության մեջ:

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարեւան պետությունների սահմանին իրադրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է, եւ վկայում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին»,- ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Ռազմաքաղաքական դաշինքը կոչ են անում կողմերին «անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»: «Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշել են ՀԱՊԿ-ում:

Կազմակերպությունում ուշադրություն են դարձրել, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել կողմերին` հասնել հակամարտության իրավիճակների կարգավորմանը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության էսկալացիան թույլ չտալու նպատակով:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси