Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մետրոպոլիտենի գրաֆիկը կփոխվի մի քանի օր

Մետրոպոլիտենի գրաֆիկը կփոխվի մի քանի օր

14:09 | 14.07.2020 | Հասարակություն

Երեւանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Տաթու Խաչատրյանը տեղեկացնում է

Հարգելի՛ ուղևորներ, Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով: Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։ Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր որ առավոտյան աշխատանքի շտապելիս ստիպված են եղել մետրոյի կայարանում 10 րոպե սպասել:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси