Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գյումրիում երեկ օդի ջերմաստիճանը նվազել էր, նման քանակի տեղումներն իսկապես աննախադեպ էին․ Գագիկ Սուրենյան

Գյումրիում երեկ օդի ջերմաստիճանը նվազել էր, նման քանակի տեղումներն իսկապես աննախադեպ էին․ Գագիկ Սուրենյան

12:58 | 14.07.2020 | Քաղաքականություն

Երեկ՝ հուլիսի 13-ին, Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճատով վնասվել էին ոչ միայն տրանսպորտային միջոցները, այլև բնակելի սեփական տները, բազմաբնակարան շենքերի նկուղները, սպասարկման օբյեկտները, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքները։ Կարկուտի  պատճառով Գյումրու փողոցներն անգամ սառույցներ էին գոյացել։

«Երեկ  Գյումրիում դիտված հորդառատ տեղումները պայմանավորված են եղել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ։ Տեղումների քանակը 1 ժամում կազմել է 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։ Նման քանակությամբ տեղումները այդ կարճ ժամանակահատվածում, իսկապես Գյումրի համար աննախադեպ էր»։ Այս մասին Shabat.am հետ զրույցում ասաց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը։

Սուրենյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի պատմության մեջ երբևիցե գրանցվե՞լ է նման դեպք, երբ հորդառատ անձրևների և կարկուտի պատճառով նման իրավիճակ է եղել, վերջինս ասաց․ «Նման քանակությամբ տեղումներ այդքան կարճ ճամանակահատվածում գոնե վերջին 10 տարիների ընթացքում մեր ծառայության կողմից չի արձանագրվել»։

Սուրենյանի խոսքով՝ իրենք սպասում էին նմանատիպ երևույթի,  և  դա էր պատճառը որ տարածել էին հատուկ նախազգուշացում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախօրեին տեղացած անձրևի և կարկուտի ժամանակ օդի ջերմաստիճանը Գյումրիում կտրուկ նվազել էր, հասնելով՝ +14․․․+15 աստիճանի։

Սուրենյանն ասաց, որ առաջիկա օրերին ցիկլոնի ուժը թուլանալու է  և նման ինտենսիվությամբ տեղումներ չեն կանխատեսվում։ 

shabat.am

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси