Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի վարակման 339 նոր դեպք. կա 9 մահ

Կորոնավիրուսի վարակման 339 նոր դեպք. կա 9 մահ

11:16 | 14.07.2020 | Պատահարներ

Հայաստանում հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 339 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 32490 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 136802, վերջին մեկ օրում` 1115 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 10996 պացիենտ, նվազել  է` 534-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 20729 անձ` վերջին մեկ օրում 864 անձ:

Ընդհանուր առմամբ, 581 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):

Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси