Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Վրեժ» գործողություն․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին

«Վրեժ» գործողություն․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին

16:59 | 13.07.2020 | Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ տեղի է ունեցել երկրի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հեռավար ռեժիմով, որի ընթացքում Ալիեւն իր ելույթում պատմել է «Վրեժ» անվանումը ստացած գործողության մասին, որն իրենց կողմից իրականացվում է ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածում: Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ նիստի սկզբում բացման խոսքով հանդես է եկել Իլհամ Ալիևը, որից հետո նիստն ընթացել է փակ ռեժիմով։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqinn.az կայքը։   

Ադրբեջանական կողմը, մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին, նշելով, թե Հայաստանն է դիմել սադրանքների և հայ զինվորներն են կրակ բացել իրենց ուղղությամբ, իսկ իրենք պատասխանել են։  Ի դեպ, նշենք՝ նիստի ընթացքում  Ադրբեջանի ղեկավարը ոչինչ չի ասել երեկ՝ հուլիսի 13-ին,  Տավուշի սահմանը հատելու փորձ կատարած ՈՒԱԶ մակնիշի մեքենայի մասին:

«Հայկական կողմը սկսել է հրետանային կրակ բացել: Դա անսպասելի հարված էր մեր դիրքերին, որը հանգեցրել է մեր զինծառայողների մահվանը։ Սակայն մենք կանխել ենք այդ հարձակումը, համարժեք պատասխան ենք տվել, մենք  վրեժ ենք լուծել մեր զոհված զինվորների համար։ Ինձ գիշերն ու առավոտյան պարբերաբար զեկուցել են իրավիճակի մասին, այսօր սահմանին լարված իրավիճակը պահպանվում է»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիեւը:Մի կողմից նրանք դիմում են միջազգային հանրությանը՝ հակամարտության լուծման հարցում օգնելու համար, մյուս կողմից՝ կրակի տակ են առնում մեր դիրքերն ու բնկաավայրերը: Այս քաղաքականությունը Հայաստանին գլորելու է անդունդը:

Ադրբեջանը ինչպես մինչ օրս, այնպես էլ այսուհետ պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը: Մեր զինվորների արյունը հողին չի մնալու»,-ասել է Ալիեւը: Իլհամ Ալիևը նշել է, թե իրենք երեկ  ոչ մի սանտիմետր իրենց տարածքից չենք տվել հայերին,  երբեք չեն հաշտվելու իրենց տարածքների «օկուպացման» հետ և անելու են ամեն բան՝  «տարածքային ամբողջականության» վերականգնման համար:   

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси