Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը դավաճանություն է. Արամ Սարգսյան

Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը դավաճանություն է. Արամ Սարգսյան

16:06 | 13.07.2020 | Facebook

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

Երբ կա արտաքին ագրեսիա, ներքաղաքական պայքարը շարունակելը, ոչ միայն անթույլատրելի, այլև դավաճանություն է տեսակիդ ու Հայրենիքիդ։ Պատերազմում լինում են թե հաջողություններ, թե անհաջողություններ: Երեկ թշնամին նախահարձակ էր և ի տարբերություն 2016-ի ինքն էլ դիրքային ու մարդկային կորուստներ տալով՝ հետ է շպրտվել։

Ապրեն մեր տղերքը... Փառք մեր բանակին, փառք հայ զինվորին ...

Մենք էլ միշտ, անկախ հաջողությունից և անհաջողությունից, պարտավոր ենք բանակին թիկունք լինենք, պաշտպանելով մեր հայրենիքը, մեր տեսակը, մեր ունեցածը, անկախ քաղաքական հայացքներից ու իշխանության հանդեպ վերաբերմունքից, և սա է, որ աղոթքի պես մեզ կհասցնի վերջնական հաղթանակի։ Ու թող Աստված պահի և պահպանի հայ զինվորին և Հայաստանը։  

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси