Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սա Ադրբեջանին անհրաժեշտ էր ժողովրդի՝ իրական խնդիրներից աճող զայրույթը հայերի նկատմամբ ուղղելու համար. Լապշինը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի մասին

Սա Ադրբեջանին անհրաժեշտ էր ժողովրդի՝ իրական խնդիրներից աճող զայրույթը հայերի նկատմամբ ուղղելու համար. Լապշինը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի մասին

14:08 | 13.07.2020 | Քաղաքականություն

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրում է. Ընկերներ, հայ-ադրբեջանական սահմանից լուրերը կարդում եմ ահազանգով: Նկատի ունեմ երեկվա իրադարձությունները`կապված Տավուշում հրետակոծության հետ: Դեռ վաղ է ուրախանալու ադրբեջանցիների հարձակումը շատ հեշտ հետ մղելու համար, քանի որ սա կարող էր սովորական սադրանք լինել ներքին լսարանի համար, որ ասեն՝ տեսեք, մեր տղաները սահմանին  մահանում են հայկական փամփուշտներից:

Սա պետք է որ մարդկանց՝ իրական խնդիրներից աճող զայրույթն ուղղի հայերի նկատմամբ: Այժմ Ադրբեջանում կա խոր տնտեսական ճգնաժամ, որը պայմանավորված է նավթի գների անկմամբ և կորոնավիրուսային սահմանափակումներով:

Իշխող կլանների միջև առճակատումը սրվել է, քանի որ գնալով ավելի դժվար է դառնում թալանել և իրար մեջ բաժանել արագորեն դատարկվող բյուջեն: Ժողովուրդն արագորեն աղքատանում է, աճում են դժգոհություններն իշխող վարչակարգից: Կլանների բախումը մի օր կքանդի ադրբեջանական պետականությունը, և նրանք դրան մոտենում են ամեն անգամ, երբ երկիրը ընկնում է հերթական ճգնաժամի մեջ: Գոյատևելու համար ռեժիմը պետք է գտնի մի բան, որը գոնե կարող է ժամանակավորապես համախմբել բնակչությանը ընդհանուր թշնամու դեմ: Եվ նրանց համար միշտ պատրաստի թշնամի կա`Հայաստանը, և ղարաբաղյան խնդիրը ՝ որպես կատալիզատոր: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси