Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հուլիսի 14-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում

Հուլիսի 14-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում

12:40 | 13.07.2020 | Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է. «Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10.00-ից 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհ, Արշակունյաց, Սմբաթ Զորավար փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ինչպես նաև մեկ հանրային օբյեկտի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի մի հատվածի,

ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси