Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՀԿ-ն աշխարհում գրանցել է COVID-19-ի նոր ռեկորդ

ԱՀԿ-ն աշխարհում գրանցել է COVID-19-ի նոր ռեկորդ

11:08 | 13.07.2020 | Քաղաքականություն

Արողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհում կորոնավիրուսային հակառեկորդի մասին: Վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 230 300 նոր դեպք: Նախորդ ռեկորդի մասին՝  228 հազար դեպքի, կազմակերպությունը հայտնել էր հուլիսի 10-ին:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում:

Մահվան դեպքերի օրական ցուցանիշը մնում է համեմատաբար կայուն՝ մոտ 5 հազար մահ: Կազմակերպության տվյալով՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 12.7 միլիոն մարդ, ավելի քան 561 հազարը մահացել են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси