Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
1988թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին

1988թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին

16:06 | 12.07.2020 | Քաղաքականություն

1988 հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[6]։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և հարակից տարածքները։

Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։ 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси