Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կանխվել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձերը Հաղթանակի կամրջից

Կանխվել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձերը Հաղթանակի կամրջից

13:24 | 12.07.2020 | Պատահարներ

Հուլիսի 11-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

***

Ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Արթուր Ի․-ի (ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։ 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси