Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար, թարգմանիչ, սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 70 տարեկան:

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար, թարգմանիչ, սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 70 տարեկան:

12:52 | 12.07.2020 | Մշակույթ

Iravunk.com-ից տեղեկանում ենք.

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, հաղորդավար, թարգմանիչ, սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՆԱՋԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 70 տարեկան: 

- Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը Հանրային ռադիո:

- Հիսուն տարի է ինչ աշխատում եմ Հանրային ռադիոյում, հեռուստատեսությունում: Շատ հետաքրքիր միջադեպով եմ ընդունվել: Չորս անգամ եկել եմ Հանրային ռադիոյի շենքի մոտ չեմ համարձակվել մտնել, որովհետև մտածել եմ՝ <<Ես ո՜ւր Հանրային ռադիոն ո՜ւր>> : Ռադիոյի հաղորդավարներն ինձ համար երկնային, հրեշտակային մարմիններ էին, որովհետև այդ շրջանում էին աշխատում մեր խոսքարվեստի մեծերըէ Հրաչուհի Ջինանյանը, Մարատ Հալաջյանը, Վերա Հակոբյանը: Հինգերորդ անգամ համարձակություն ունեցա մասնակցել մրցույթին և 160 հոգուց իմ գործընկերներ՝ Վարուժան Օլքինյանի և Ժաննա Մուշեղյանի հետ ընդունվեցինք Հանրային ռադիո: <<Երևանն է խոսում>>  արտահայտության համար չորս-հինգ ամիս տանջվել եմ: Հիմա դա ավելի թեթև ու հեշտ է արվում: Ընդունում են աշխատանքի առանց հաշվի առնելու ձայնն ու գիտելիքները: Իհարկե, ոչ բոլորին է դա վերաբերում: Այսինքն՝ այն տարիներին դպրոց կար, փորձաշրջան պիտի անցնեիր, հետո նոր կարողանայիր ինքնուրույն աշխատել: Ցանկացած հաղորդավար, լրագրող պետք է լավ ձայն ունենա:  Միշտ հիշում եմ Հրաչուհի Ջինանյանի խոսքերը.  <<Ամենահիմար նյութը, եթե ճիշտ ձայնով մատուցես, մարդիկ ոչ միայն կհավատան, այլև կհուզվեն>>: 

- Այսօրվա ռադիոկայանները գեղարվեստական ճաշակ դաստիարակո՞ւմ են:

- Հանրային ռադիոն իմ հարազատ մայր տունն է, միշտ եղել է գեղեցիկ խոսքարվեստի շտեմարան: Մնացած ռադիոկայաններում էլ կան այնպիսինները, որոնք գեղարվեստական, գեղագիտական արժեքավոր հաղորդումներ տալիս են: Ցավալին այն է, երբ ռադիոկայաններն ավելի շատ քաղաքական են, այդ քաղաքականությունը խեղդում, դոմինանտ է դառնում գեղարվեստական արժեքի վրա: Հաղորդումը միակողմանի չպետք է լինի և գեղարվեստական արժեք պետք է ներկայացնի: Արվեստի տարբեր բնագավառներում, բոլոր ժամանակներում մենք ունեցել ենք մեծություններ, որոնց մասին արժե ստեղծել հաղորդումների շարք: Քիչ է ճաշակով երաժշտությունը: Կցանկանայի, որ գեղարվեստական արժեք ներկայացնող երաժշտական կատարումներ շատ լինեն: Հատկապես այս օրերին, երբ մարդու ականջի, և հոգու համար մխիթարություն է պետք: 

- <<Սովից և ցրտից ավելի կործանարար է հոգևոր աղքատությունը...>> ,- ինչպե՞ս կշարունակեք Սոս Սարգսային միտքը:

- Հիմա՝ հոգևորը մադիկ ուրիշ ձևով են հասկանում: Այսօր մոլորակը աղետների, պատերազմների, արհավիրքների մեջ է  և պետք է հոգևոր արժեքների մեջ կարողանա իրեն գտնել: Դրա վառ օրինակը Իսակահակյանի բանաստեղծությունն է. <<Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի շուրջ>> : Դժվար ժամանակներին մեր ժողեորդին լեզուն և հավատն է պահել: Այս վիրուսը մեզ հուշում է, որ լինենք միասնական: Եթե ավերեցինք, կործանեցինք, անպայման այդ գեղեցիկը պատժում է: Ցավոք շատերը չեն հասկանում դա:

- Աստվածաշնչյան թեմաներով ձայնագրությունների ժամանակ ի՞նչ զգացողություն եք ունեցել:

- Կտակարանը կարդալիս այդքան էլ կարևոր չէ հոգևորականի կերպար ընդունելը: Ես աշխարհիկ մարդ են և ինձ տրված է իրավունք ուղղակի վերարտադրել Աստվածաշունչը առանց այլևայլ հուզումների և դերասանական խաղերի: 

- Ինչպե՞ս եք անցկացնում կորոնավիրուսի հետևանքով անգործության ամիսները:

 - Շատ վատ, որովհետև ես մարդկային շփումների կարոտ եմ: Կարոտում եմ իմ արվեստագետ ընկերներին: Ես բնավորությամբ բավականին հումորով ու շփվող անձնավորություն եմ:Կարոտել եմ ռադիոյի իմ գործընկերներին, երգիչներին, երգչուհիներին: Իմ ամբողջ աշխատանքը նրանց հետ է եղել: Մինչև հոկտեմբեր բավականին ձայնագրություններ ունեմ:  Հիմա աշխատում եմ տանից իմ օպերատորի հետ: Դա ինձ դժվար չէ: մարդ պետք է կարողանա շփվել, որպեսզի կարողանա հաղորդել իր զգացմունգներն ու զգացողությունները: Այդ ամենը շատ կարևոր է: Երեկոյան, երբ դուրս եմ գալիս մի քիչ մաքուր օդ շնչելու, տեսնում եմ առանց դիմակի, առանց ձեռնոցների, խորոված են անում , խմում, ուրախանում համբուրվում են: Որպես քաղաքացի՝ խնդրում եմ պահպանեք անվտանգության կանոնները: Մենք դրանով կյանքեր ենք փրկում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси