Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք ունենք. 8 մարդ է մահացել

Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք ունենք. 8 մարդ է մահացել

11:33 | 12.07.2020 | Պատահարներ

Հայաստանում հուլիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 577 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսի 31969 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 134989, վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում :

Փաստացի այս պահին բուժվում է 11589 պացիենտ, ավելացել  է` 355-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 19633 անձ` վերջին մեկ օրում 214 անձ: Ընդհանուր առմամբ, 565 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси