Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 13-ից 19-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 13-ից 19-ը

09:59 | 12.07.2020 | Քաղաքականություն

ԽՈՅԵՐ

Աստղերը հուշում են ձեզ զբաղվել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագան ծրագրելով:

ՑԼԵՐ

Ձեր սիրելին ձեզ համար կարեւոր նորություն ունի, որը վերաբերում է ձեր հարաբերություններին: Թե ինչպիսին կլինի այդ նորությունը` լավ, թե ոչ այնքան, դեռ հայտնի չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր կյանքում ամեն ինչ դեռ առջեւում է` թե վեճերը, թե սիրո դրսեւորումները… Այնպես որ` այս շաբաթ խուսափեք «ընդմիշտ» կամ «երբեք» բառերից: Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի վաղը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին չի ցանկանա երկար ժամանակ ձեզ հետ մենակ մնալ: Այդ պատճառով նա ձեզ իր հետ հյուր կտանի կամ այլ վայրեր, որտեղ բացի ձեզանից ուրիշ մարդիկ էլ կլինեն: Փորձեք ներողամիտ լինել նրա հանդեպ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեզ ինչ-որ բան կխանգարի, ինչի պատճառով կմոռանաք սիրելիին կամ կուշանաք նրա հետ հանդիպումից: Հետեւանքների մասին ավելորդ է խոսելը: Մի՞գուցե զարթուցիչ օգտագործեք:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին ամաչելով ձեզ կհայտնի, որ երբեւէ ստել է ձեզ: Եթե նա իր մեջ այդքան համարձակություն է գտել խոստովանելու իր սուտը, ուրեմն տխրելու կարիք չկա. Ձեզ մոտ ամեն ինչ դեռ առջեւում է:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք կհիշեք նախկինում վերապրած սիրային հրաբերությունները եւ կկարոտեք դրանք: Չնայած ձեր սիրելին ձեր կողքին է եւ դուք այսօր շատ երջանիկ եք` մինեւնույն է կցանկանաք տեսնել ձեր նախկին սիրուն եւ վերապրել անցյալի զգացողությունները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Միայն ուշ երեկոյան կկարողանք ուշադրություն տրամադրել ձեր սիրելիին: Իսկ մինչ այդ զբաղված կլիենեք տարբեր գործերով եւ մոռացության կմատնեք նրան: Աշխատեք այնպես անել, որ նա դա չզգա եւ չնեղանա ձեզանից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելիին բավականին դժվար կլինի հասկանալ, թե ով է ճիշտ կամ սխալ ձեր միջեւ առկա տարաձայնություններում: Ձեզ համար, սակայն, պատասխանը կլինի առավել ակնհայտ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Դուք կփորձեք փոխել իրերի դրությունն ու ձեզ շրջապատող մարդկանց: Ամենից շատը դրանից կտուժի ձեր սիրելին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե շատ խորհել այն մասին, թե ինչ ապագա է ձեզ սպասվում սիրելիի հետ: Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ վայելեք ալիքների տատանումը:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին ամբողջությամբ կվերցնի ձեր ամեն մի քայլի պատասխանատվությունն իր վրա: Դուք կարող եք այնպես անել, որ նա կամ փոշմանի դրա համար կամ ձեր փոխարեն ամաչի: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս նման կերպ չվարվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси