Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6611 նոր դեպք է հայտնաբերվել

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6611 նոր դեպք է հայտնաբերվել

14:22 | 11.07.2020 | Քաղաքականություն

Ռուսաստանի 83 շրջաններում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 611 դեպք (+0,9%) է հաստատվել, մահացել է 188 մարդ (նախօրեին՝ 174): Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը։

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 720 547, ապաքինվել է 497 446 հիվանդ (նախօրեին՝ 8 378)։

Համավարակի բռնկումից ի վեր մահացել է 11 205 հիվանդ։

Ավելի քան 277.8 հազար մարդ ներկա պահին մնում է բժշկների հսկողության տակ: Վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 320 հազար թեստ, ընդհանուր՝ ավելի քան 22,7 միլիոն թեստ:

Վարակման նոր դեպքեր են գրանցվել Մոսկվայում՝ 678 դեպք (ընդհանուր՝ 228 678 դեպք), Սանկտ Պետերբուրգում՝ 296 (ընդհանուր՝ 27 277 դեպք), Սվերդլովսկի մարզում՝ 280 (ընդհանուր՝ 15 623դեպք), Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 268 (ընդհանուր՝ 11 937 դեպք), Ալթայի երկրամասում՝ 228 (ընդհանուր՝ 5 589 դեպք)։  П

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси